Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Մարդասիրությունը կենսակերպ է

ԼՂՀ ԱՆ. Մարդասիրությունը կենսակերպ է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը մարտի 28-ին ընդունել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»‰‰‰ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանին: Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար:


Հանդիպման ժամանակ Սևակ Ավագյանը ներկայացրել է, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»‰‰‰ հիմնադրամի նպատակն է հայ հիվանդների համար ոսկրածուծի համապատասխան դոնորներ գտնելը և փոխպատվաստման առավել արդյունավետություն ապահովելը լեյկեմիայով ու արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար: Հիմնադրամի հիմնական ծրագրերից մեկն է ավելացնել կամավոր դոնորների թիվը, դրանով մեծացնելով հիվանդների հետ համընկումների հավանականությունը:


Մարդասիրությունը կենսակերպ էԱրայիկ Բաղրյանը ողջունելով հիմնադրամի կողմից իրականացվող նման ոգևորիչ ծրագիրը, ընգծել է Արցախում «արյան բանկ»‰‰ ունենալու‰ գաղափարը:


Նախարարը կարևորելով ծրագրի իրագործումը, նշել է, որ հայերն ունեն յուրահատուկ գենետիկական հատկանիշներ, որի պատճառով հնարավոր չէ գործող ոսկրածուծի ռեեստրներում գտնել համապատասխան դոնորներ: Արցախում կա 65 դոնոր, որոնք մշտական պատրաստակամ եմ անհրաժեշտության դեպքում արյուն հանձնել ազգաբնակչությանը:


Նախարար Բաղրյանը հավելել է, որ ծրագրի իմաստը կայանում է նրանում, որ հնարավոր է ցանկացած անձ դոնորական արյունով աշխարհի հեռավոր անկյունում ապրող մեկ հայի կյանք փրկի:


Մարդասիրությունը կենսակերպ էԱրցախի առողջապահության նախարարության գերակայության տակ գտնվող հաստատություններում, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետ համատեղ, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»‰ ‰‰բարեգործական հիմնադրամի կողմից մարտի 27-28-ը իրականցվել են շուրջ 350 կամավոր դոնորագրումներ:


Նշենք, որ դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում, համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել թեկուզ մեկ կյանք: Դոնոր կարող են դառնալ 18-50 տարեկան այն անձինք, ովքեր պետք է լրացնեն հարցաթերթիկ, կամավորության սկզբունքով հանձնեն 3մլ արյուն: Յուրաքանչյուր ոք պետք է պատրաստակամ լինի արյան քաղցկեղով հիվանդին օգնելու, և նրա կյանքը փրկելու համար:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ